Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Արծաթի ազդեցությունը մանրէների վրա. 1in.am

Արծաթի ազդեցությունը մանրէների վրա. 1in.am

Երուսաղեմի Հրեական համալսարանի գիտնականները պարզել են, որ արծաթի թունավորման հետևանքով մեռած միկրոօրգանիզմները սկսում են սպանել մնացածներին: Այս մասին գրում է Scientific Reports պարբերականը:

 

Գիտափորձը ցույց է տվել, որ վերոնշյալի արդյունքում սպանվում են մանրէների 99 տոկոսը:

 

Այս երևույթի պատճառները հասկանալու համար գիտնականները մանրադիտակով ուսումնասիրել են արծաթից վնասված մանրէները: Պարզվել է, որ մեռած բջիջները, ինչպես սպունգ, կլանում են արծաթի նանոմասնիկները, որոնք հետո դանդաղորեն «դուրս են գալիս» և վնասում նոր օրգանիզմներ: Մասնագետների կարծիքով՝ բացահայտումը կօգնի առավել արդյունավետ օգտագործել արծաթի հիմքով հակաբակտերիալ միջոցները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ